ՀՍՀ/ԷԹՆԻԿԱԿԱՆ ԽՈՒՄԲ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԽՈՒՄԲ, էթնիկական ընդհանրություն, մարդկանց՝ Լեզվական և մշակութային ընդհանրություններ ունեցող խումբ: ժողովուրդները ձևավորվում են հիմնականում առանձին Է. խ-երից: Է. խ-եր էին՝ հին հույները, հին սլավոնները, հին գերմանացիները, կելտերը ևն: Առանձին Է. խ-եր են ՍՍՀՄ-ի հս-արլ. մի շարք ազգություններ (չուկչիներ, կորյակներ, իտելմեններ ևն): Որոշ դեպքերում Է. խ. համընկնում է ազգության կամ ցեղի, հետ (Սիբիրի կետեր և նիվխեր ազգությունները ևն): Առանձին Է. խ. են կազմում ՍՍՀՄ-ի, Կանադայի, Ալյասկայի և Գրենլանդիայի էսկիմոսները՝ միասին վերցրած: Է. խ-ի փոխարեն գործածվում է նաև «էթնո-լեզվական խումբ» արտահայտությունը:
