ՀՍՀ/ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ժողովուրդների հոգեբանություն, հոգեբանության ճյուղ, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների, ցեղերի, ցեղախմբերի հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները, նրանց մտածողության, լեզվի, բնավորության, խառնվածքի, ընդունակությունների, հույզերի, զգացմունքների, սովորությունների և նախապաշարումների բնորոշ գծերը, աշխատանքային գործունեությունը: Է. հ. սերտորեն առնչվում է մարդագիտությանը, ազգագրությանը և սոցիալական հոգեբանությանը: «Է. հ.» տերմինն առաջինը օգտագործել են XIX դ. 2-րդ կեսի գերմ. փիլիսոփա և լեզվաբան Գ. Շտեյնտալը և Մ. Լացարուսը: Բուրժ. ռեակցիոն հոգեբանները Է. հ. օգտագործում են ռասայական հայացքների հիմնավորման, գաղութատիրության արդարացման համար:
Գրկ. Королев О. И., Вопросы этно-психологии в работах зарубежных авторов, М., 1970.
Հ. Թութունջյան
