Jump to content

ՀՍՀ/ԷԹՆՈԳԵՆԵԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԹՆՈԳԵՆԵԶ (հուն, edvog—ժողովուրդ, ցեղ և ծագում), ժողովրդի ծագումը: Երկարատև և բարդ պատմական երևույթ, որն արտացոլում է մարդկային առանձին խմբերի ծագման, լեզվական, ազգագրական, մարդաբանական, մշակութային առանձնահատկությունները, նրանց տեղաշարժերը, փոխազդեցությունները, միախառնումը, դրանց պատմությունը: Է-ի լուսաբանման համար օգտագործվում են գիտությունների տվյալները վերոհիշյալ բնագավառների վերաբերյալ: Է-ի բացահայտմամբ ժխտվում են միգրացիոն, հնագույն էթնիկական միավորումների պարզ միախառնմամբ առանձին ժողովուրդների ծագման, «լեզվական պայթյունների», խաչաձևման միջոցով նոր լեզուների ու ժողովուրդների առաջացման և այլ պարզունակ տեսակետներ: Է-ի ուսումնասիրման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է համակողմանիորեն հետազոտել տվյալ ազգագրական ընդհանրության, լեզվի, հնագիտական մշակույթի և ժողովրդի հարաբերակցությունը: Հայ ժողովրդի Է-ի վերաբերյալ տես Հայեր հոդվածում: