ՀՍՀ/ԷԼԱՄԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԱՄԵՐԵՆ, էլամցիների լեզուն: Ցեղակցությունը պարզված չէ: Հայտնի է մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից մինչև մ. թ. ա. VI-V դդ. ընդգրկող գրավոր աղբյուրներից: Տարբերում են հին, միջին և նոր Է.: Հնչյունական կազմով հարուստ չի եղել: Ունեցել է դիմայնություն, որոշյալություն արտահայտող ցուցիչներ: Զուրկ է եղել հոլովներից: Բայն ունեցել է եղանակա-ժամանակային ու կերպային տարբերակումներ: Գործածված են գաղափարագիր-հիերոգլիֆային և սեպագիր գրատեսակներ:
Գրկ. Дьяконов И. М., О языках древней Передней Азии. Вопросы языкознания, 1954. 5.
Հ. Պետրոսյան
