ՀՍՀ/ԷԼԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԱՍ, հունական ազգային-ազատագրական բանակ, ԷԼԱՄ-ի զինվորական կազմակերպությունը: Ստեղծվել է 1941-ին: Ուներ շուրջ 70 հզ. զինվոր և մինչև 1943-ի ամառը գերմանա-ֆաշիստական օկուպանտներից ազատագրել էր Հունաստանի տերիտորիայի 1 3-ը: 1944-ին, երբ սովետական բանակը մտավ Բալկաններ, և հիտլերյան զորքերը ստիպված սկսեցին հեռանալ Հունաստանից, Է. եռանդուն գործունեություն ծավալեց երկիրը օկուպանտներից լրիվ ազատագրելու համար: 1945-ին, հուն. կառավարության և ԷԼԱՄ-ի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրով, Է-ի զորամասերը զինաթափվեցին և արձակվեցին:
Գ. Քիլիմջյան
