Jump to content

ՀՍՀ/ԷԼԱՍՏԻԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԱՍՏԻԿՈՒԹՅՈՒՆ (հուն. ճկուն), փոքր ճիգերի դեպքում նյութի կամ առարկայի առաձգական դարձելի զգալի դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունը (առանց քայքայվելու): Այս հատկությունը նման է առաձգականությանը, և շատ լեզուներում (անգլ., գերմ., ֆրանս. ևն) «Է.» հենց առաձգականություն էլ նշանակում է, սակայն ռուսերենում, ինչպես և հայերենում, այդ բառը փոքր-ինչ այլ երանգ է ստացել՝ արտահայտելով վերը նշված իմաստը: Անհրաժեշտ Է. ապահովվում է նյութի (օրինակ, ռետինները, որոնց Է. պայմանավորված է մոլեկուլային կառուցվածքով) կամ կոնստրուկցիայի (զսպանակ ևն) համապատասխան ընտրությամբ: Մեծ էլաստիկությունը նյութի՝ դարձելի մեծ դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է՝ առաձգականության մոդուլների փոքր արժեքների դեպքում, բնորոշ է բարձրամոլեկուլային նյութերին (բարձրապոլիմերներին) և որոշ կոլոիդ համակարգերի: Սովորական ձգման դեպքում մեծ էլաստիկությամբ նյութերի դարձելի դեֆորմացիայի մեծությունը կարող է հասնել հարյուրավոր տոկոսների, իսկ այդ նյութերի առաձգականության մոդուլը մոտ 10000 անգամ ավելի փոքր է, քան մետաղներինը:

Լ. Պետբոսյան