ՀՍՀ/ԷԼԱՐ
ԷԼԱՐ, Էլառ, Աբովյան քաղաքի նախկին (մինչև 1961-ը) անվանումը: Ըստ XIII դ. պատմիչ Ատեփանոս Օրբելյանի՝ Աթաբեկ Իվանեն Է. շնորհել է Լիպարիտ Օրբելյանին: XIX դ. վերջում Է. 25-30 տնից բաղկացած գյուղ էր և պահակակետ՝ պետ. ճանապարհի վրա: XIX դ. 60-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրատարակեց Է-ում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտ. սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուանի երկրի Դարանի (Է-ի նախաուրարտական շրջանի անունը) քաղաքի նվաճման մասին: Է-ում պեղումներ են կատարել Ե. Լալայանը (1927), Ե. Բայբուրդյանը (1929) և Է. Խանզադյանը (1960-61, 1969, 1973): Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Է. բնակեցված է եղել սկսած մ. թ. ա. IV հազարամյակի վերջից: Վաղ բրոնզեդարյան հինգ բնակատեղիների, ամրոցի և դամբարանադաշտի պեղումներից ի հայտ են եկել բրոնզի դարի երեք փուլերի աշխատանքի գործիքներ, սև փայլեցրած և գունազարդ խեցեղեն, զենքեր, պերճանքի առարկաներ ևն, որոնք վկայում են Է-ի սերտ կապերն Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի մշակութային կենտրոնների հետ:
Է. Խանզադյան
