ՀՍՀ/ԷԼԲԱԿՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԲԱԿՅԱՆ Էդգար Գևորգի (ծն. 7.3.1927, Թիֆլիս), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1978): ՍՄԿԿ անդամ 1961-ից: 1950-ին ավարտել է Երևանի թատերական ինստ-ի դերասանական ֆակուլտետը: 1950-62-ին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Ֆերդի-նանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք») ևն, 1962-ից՝ Սունդուկյանի անվ. թատրոնում՝ Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Տարելկին (Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Տոպազ (Մ. Պանյոլի «Տոպազ») ևն: Նկարահանվել է կինոյում: Խարակտերային դերասանի ճկուն վարպետությամբ Է. անձնավորել է և դրամատիկական, և կատակերգական ու հատկապես տրագի-կոմիկական կերպարներ:
