ՀՍՀ/ԷԼԲԱ ԳԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԲԱ, Լաբա (գերմ. Elba, չեխ. Labe), գետ Չեխոսլովակիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Երկարությունը 1165 կմ է, ավազանը՝ 144 հզ. կմ²: Սկիզբ է առնում Կրկոնոշե լեռներից (Սուդետներ), մոտ 1400 մ բարձրությունից: Ջրանցքներով կապված է Վեգեր, Էմսա, Հռենոս և Օդեր գետավազաններին: Է-ի ափին են Համբուրգ, Մագդեբուրգ, Դրեզդեն, Ուստի քաղաքներն ու նավահանգիստները:
