Jump to content

ՀՍՀ/ԷԼԲՈՒՐՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԲՈՒՐՍ, լեռներ իրանում, Կասպից ծովի հարավային ափին: Երկարությունը մոտ 900 կմ է, լայնությունը՝ մինչև 120 կմ, բարձրությունը՝ մինչև 5604 մ (Դեմավենդ հրաբուխ): Բաղկացած է մի շարք զուգահեռ լեռնաշղթաներից՝ կազմված գլխավորապես կրաքարերից ու ավազաքարերից: Լանջերը թեք են, գագաթնային մակերևույթը համեմատաբար հարթված է: Սեֆիդրուդ գետի կիրճը կտրում անցնում է լեոները: Հս. լանջերը ծածկված են լայնատերև խիտ անտառներով, հարավայինները՝ չորասեր թփուտներով: