ՀՍՀ/ԷԼԲՐՈՒՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԲՐՈՒՍ, Մեծ Կովկասի կողքային շղթայի ամենաբարձր գագաթը: Հանգած հրաբխի երկգագաթնային կոն է՝ կազմված անդեգիտային լավաներից: Արմ. գագաթի բարձրությունը 5642 մ է (Մոնբլանից 835 մ բարձր), արլ-ը՝ 5595 մ: Գագաթները կրատերներ են, ձագարաձև, կտրտված եզրերով: Մակերևույթի մեծ մասը ծածկված է հավերժական ձյունով և սառցադաշտերով: Է-ի մոտ են կուբան գետի ակունքները, ստորոտում, Մալկա գետի ակունքների մոտ՝ ածխաթթվային աղբյուրները: Կովկասում ալպինիզմի և զբոսաշրջիկության կենտրոններից է: Ունի սպորտային կառույցների համալիրով ալպինիզմի և զբոսաշրջիկների բազա: 1829-ից ցայսօր դեպի Է. կազմակերպվել են բազմաթիվ վերելքներ, այդ թվում 1935-ի վեց հայ ալպինիստների վերելքը՝ Վ. Ա. Դարյանի ղեկավարությամբ:
