Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԱԽՏՈՐՈՇՈՒՄ, էլեկտրա-դիագնոստիկա, նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակի հետազոտումը հաստատուն (գալվանական) և փոփոխական (ընդհատվող ինդուկցիոն) հոսանքներով գրգռելիս: Առողջ մկանը գրգռմանը պատասխան կծկվում է արագ և ուժեղ, իսկ ախտահարվածը՝ դանդաղ, թույլ: Քանակական փոփոխությունները որոշելու համար համեմատում են առողջ և ախտահարված հատվածների էլեկտրա-դրդողականոլթյան շեմքերը: Էլեկտրոդները տեղադրվում են հատուկ («շարժական») կետերում: Ֆրանսիացի գիտնական Գ. Դյուշենը մարմնի մակերևույթի վրա հայտնաբերել ու նկարագրել է յուրաքանչյուր մկանի և նյարդի համար էլեկտրական առավել դրդողական կետերը: Կիրառվում է մկանային և նյարդային համակարգերի հիվանդություններն ախտորոշելու նպատակով: