Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, Երևանի, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1956 թվականին: Գործարանն ունի հավաքման, գալվանական, մեխանիկական, մամլմանն այլ արտադրամասեր: Մինչև 1965-ը արտադրել է տարբեր տեսակի ցածր լարման ապարատներ: 1965-ից թողարկում է ավելի քան 24 անուն արտադրանք (մարդատար և բեռնատար վերելակների ապարատներ, ղեկավարման կայաններ, ռելեներ ևն): Որոշ արտադրատեսակների արտադրությամբ միակն է ՍՍՀՄ-ում: Ձեռնարկության ՌՊՈՒ-0 արտադրատեսակը «ինլեգմաշ-70» և «էլեկտրո-72» միջազգային ցուցահանդեսներում արժանացել է մրցանակների: Թողարկվող արտադրանքն առաքվում է արտասահմանյան շուրջ 60 երկիր: 1974-ին գործարանի բազայի վրա ստեղծվել է «՝Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումը: