Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷԼԵԿՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 4 (տեսածրված) • 1978

ԷԼԵԿՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախագծային կոմպլեքսային ինստիտուտ: Հիմնադրվել է 1960-ին, Երևանում: Մասնաճյուղը նախագծում է ՀՍՍՀ և միութենական մյուս հանրապետությունների էլեկտրաարդյունաբերության ձեռնարկություններ: Ինստ-ում տարվում են գիտահետազոտական աշխատանքներ, մշակվում նոր ձեռնարկությունների ու միավորումների կառուցման և գործող առանձին օբյեկտների վերակառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Ունի նախագծա-կոնստրուկտորական բաժին: