Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԲԱԼԱՍՏԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԲԱԼԱՍՏԵՐ, անընդհատ գործողության բարձրարտադրողական երկաթուղային մեքենա: Կատարում է բալաստի դոզավորում, երկաթուղու շինարարության և վերանորոգման ժամանակ բարձրացնում և ուղղում է աղուրը: Աշխատում է բարձր ճշգրտությամբ՝ ձեռքի գործողությունները հասցնելով նվազագույնի: Է-ի գլխավոր աշխատանքային օրգանը էլեկտրամագնիսական մարտկոցն է: Էլեկտրաբալաստերի ընդհանուր տեսքը և բալաստի տեղադրումը կողնակին թափվող բալաստը (խիճ), բալաստը դոզաչափով դոզավորելուց հետո, աղուրը բալաստի վրա բարձրացնելուց հետո