Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ատոմի, պայմանական մեծության, որը բնութագրում է մոլեկուլում ատոմի էլեկտրոն ձգելու հարաբերական ընդունակությունը: Տարրի մետաղական հատկության թուլացմամբ Է. աճում է: Գոյություն ունի Է-յան որոշման մի քանի եղանակ: Ըստ Մալիքենի, Է. ատոմի իոնացման (1) և դեպի էլեկտրոնն ունեցած խնամակցության (E) էներգիաների գումարն է՝ X I E, կամ կիսագումարը՝ X I E 2, օրինակ, լիթիումի ատոմի համար՝ XLI 5,39 0,22 5,61 էվ, ֆտորի համար՝ XF 17,98 3,62 21,6 էվ: Պոլինգն առաջարկել է ավելի բարդ եղանակ: Է. ունի էներգիայի չափողականություն: Սակայն օգտագործվում են Է-յան ոչ թե բացարձակ, այլ հարաբերական արժեքները՝ առանց չափողականության: Տարրերի Է-յան հարաբերական արժեքները որոշելու համար որպես միավոր ընդունվում է լիթիումի Է., օրինակ, ֆտորի հարաբերական Է. կլինի՝ 21,6 Էվ 5,61 էվ 4: Աղյուսակում բերված են տարրերի է-յան սանդղակը ըստ Պոլինգի: Ինչպես երևում է աղյուսակից, տարրերի Է. պարբերություններում ձախից աջ աճում է, իսկ խմբերում՝ վերևից ներքև նվազում: Աղյուսակի օգնությամբ հնարավոր է կանխատեսել կապի ամրությունը: Իրար մոտ Է. ունեցող ատոմների կապը թույլ է, բացառությամբ С—С, С—Н, N—N կապերի, որոնց ամրությունը պայմանավորված է կապ առաջացնող օրբիտալներ հիբրիդացմամբ: Է-յան տարբերության մեծացմամբ կապը դառնում է ամուր: Մեծ (3,54,0) և փոքր (1,0) Է. ունեցող ատոմների կապը թույլ է (F-F 36 կկալ, Na-Na 18 կկալ ևն), իսկ 2,0-2,5 Է. ունեցողներինը՝ կայուն (H-H 104 կկալ, С-C 83 կկալ ևն): Կապը ամուր է նաև այն դեպքում, եթե առաջացել է տարբեր Է. ունեցող ոչ մետաղների միջև, օրինակ, Н-О 110,6 կկալ, Н-F 134,6 կկալ Н-C 98,7 կկալ ևն: Եթե կապը առաջացնող ատոմների Է-յան տարբերությունը մեծ է 2,0-ից, ապա կապը, մեծ հավանականությամբ, իոնական է: Է. օգտագործվում է էլեկտրոնային էֆեկտների, կովալենտ կապի անկյունների փոփոխության, նյութերի թթվահիմնային հատկությունների, բարկ ու մեղմ թթուների և հիմքերի սկզբունքի, օքսիդացման աստիճանի ևն բացատրման ժամանակ:

Գ. Շահնազարյան