ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԴԻՆԱՄԻԿԱ
ԷԼԵԿՏՐԱԴԻՆԱՄԻԿԱ (էլեկտր… և դինամիկա) դասական, ուսմունք էլեկտրական լիցքերի փոխազդեցության և շարժման օրինաչափությունների, էլեկտրամագնիսական դաշտի, էլեկտրամագնիսական ալիքների առաքման և տարածման որոշ հարցերի, հոսանքով պայմանավորված քիմիական և ջերմային երեվույթների մասին: Է-ի հիմքում ընկած են Մաքսվելի հավասարումները և Հ. Լորենցի էլեկտրոնային տեսությունը: Էլեկտրամագնիսական պարզագույն երևույթները մարդուն հայտնի էին դեռ վաղ հնադարից: Սակայն Է-ի զարգացումն սկսվեց XVIII դ. վերջից: XIX դ. 1-ին կեսին Մ. Ֆարադեյը, Ա. Ամպերը, Ժ. Բիոն, Ֆ. Սավարը, Ջ. Ջոուլը, Է. Լենցը և ուրիշներ փորձնականորեն հայտնագործեցին էլեկտրամագնիսական երևույթների հիմնական օրենքները, Ֆարադեյը տվեց էլեկտրական և մագնիսական դաշտերի գոյության գաղափարը: Նրա տեսակետները զարգացրին Ջ. Մաքսվելը և Հ. Հերցը: 1860-ական թթ. Մաքսվելը տվեց էլեկտրամագնիսական երևույթների պարզ մաթեմատիկական ձևակերպումը վեկտորական հավասարումների տեսքով, որոնք կապ են հաստատում էլեկտրական դաշտի E (r, t), մագնիսական դաշտի H (r, t) լարվածությունների, էլեկտրական ինդուկցիայի D (r, t), մագնիսական ինդուկցիայի В (г, t) վեկտորների, լիցքի p (r, t) և հոսանքի j (r, t) խտությունների միջև: Նա կանխատեսավ էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը և դրանց նույնականությունը լուսային ալիքների հետ. վերջին հանգամանքը հնարավորություն տվեց կապ հաստատել նյութի էլեկտրական և օպտիկական հատկությունների բնութագրերի միջև: Ապացուցվեց, որ էլեկտրամագնիսական բոլոր տեսակի փոխազդեցությունները տարածվում են վերջավոր արագությամբ, որը համընկնում է լույսի արագությանը: Որոշ ժամանակ անց Հերցը ապացուցեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը: Մաքսվելի հավասարումներից հետևում է, որ էլեկտրամագնիսական դաշտն ունի էներգիա և իմպուլս, որոնք բաշխված են ամբողջ տարածության մեջ: Նյութական միջավայրի առկայության դեպքում այդ հավասարումները լրացվում են D և Е, В և H, j և Е վեկտորների միջև կապ հաստատող առնչություններով (վիճակի կամ նյութական հավասարումներ)՝ D(r, t) eE(r, t), В(r, t) H(r, t), j(r, t) E(r, t)j(1). որտեղ j ը կողմնակի հոսանքների խտությունն է, իսկ, ն՝ միջավայրը բնութագրող հաստատուններ, որոնք համապատասխանաբար կոչվում են դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիություններ և տեսակարար էլեկտրահաղորդականություն: Ընդհանուր դեպքում, երբ միջավայրը անիզոտրոպ է և անհամասեռ, իսկ դաշտերը՝ փոփոխական, նյութական հավասարումները շատ բարդ տեսք ունեն: Պատճառն այն է, որ տվյալ կետում և տվյալ պահին D, B, j վեկտորների արժեքները կախված են E և H վեկտորների՝ տարածության բոլոր կետերում (տարածական դիսպերսիա) և ժամանակի նախորդ պահերին (ժամանակային դիսպերսիա) ունեցած արժեքներից: Է-ի հետագա զարգացումը XIX դ. վերջում պայմանավորեց Լորենցի դասական էլեկտրոնային տեսության ստեղծումը: Դրա համար նախադրյալներ էին էլեկտրոնի հայտնագործումը, ատոմների էլեկտրական կառուցվածքի բացահայտումը և նյութի կինետիկ տեսության զարգացումը: Ըստ էլեկտրոնային տեսության, վակուումում էլեկտրամագնիսական դաշտը բնութագրող e (էլեկտրական դաշտի լարվածություն) և հ (մագնիսական դաշտի լարվածություն) մեծությունները բավարարում են Մաքսվելի հավասարումներին dive 4, divh 0: v-ն լիցքերի շարժման արագությունն է: Նյութի միկրոկառուցվածքի պատկերացումներից ելնելով՝ կարելի է միջինացնել (2) հավասարումները և ստանալ Մաքսվելի մակրոսկոպիկ հավասարումները: Էլեկտրոնային տեսությունը հիմնավորեց նաև նյութական հավասարումները, հնարավորություն ընձեռեց հաշվել միջավայրի հատկություններից և հաճախականությունից կախված, մեծությունները, կատարեց էական ընդհանրացումներ: Այսպես, էլեկտրոնային տեսությունը բացատրեց միջավայրի էլեկտրական բևեռացման և մագնիսացման, լույսի դիսպերսիայի և կլանման երեվույթները: Ազատ և կապված լիցքերի հասկացության հիման վրա ստեղծվեց էլեկտրահաղորդականության դասական տեսությունը (Լորենց-Դրուդեի տեսություն): Մաքսվել-Լորենցի Է. ընկած է արդի ֆիզիկայի և տեխնիկայի բազմաթիվ ճյուղերի հիմքում: Էլեկտրամագնիսական ճառագայթման, հատկապես բացարձակ սև մարմնի ճառագայթման բնագավառում դժվարությունների հաղթահարումը XX դ. սկզբին հանգեցրեց լույսի քվանտային բնույթի հայտնագործմանը: Լույսի քվանտային հատկությունների հետագա ուսումնասիրությունը ֆիզիկայի նոր բաժնի՝ քվանտային էլեկտրադինամիկայի հիմքը դրեց:
Գրկ. Джексон Дж., Классическая электродинамика, пер. с англ., М., 1965 Левич В. Г., Курс теоретической физики, т. 1, М., 1969 Та мм И.Е., Основы теории электричества, 9 изд., истгр., М., 1976.
Գ. Ալոջանց
