ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԶԻՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵԿՏՐԱԶԻՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ, աշխատանքի, արտադրության էլեկտրիֆիկացման մակարդակը բնութագրող տնտեսա-վիճակագրական ցուցանիշ: Պոտենցիալ Է. էլեկտրաշարժիչների ու էլեկտրաապարատների ընդհանուր գումարային հզորության և ամենամեծ հերթափոխի բանվորների թվի հարաբերությունն է, փաստացի Է.՝ սպառված էլեկտրաէներգիայի և բանվորների միջին թվի կամ փաստացի աշխատած ժամանակի (մարդ-ժամերով) հարաբերությունը:
