Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԷՆՑԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԷՆՑԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ (էլեկտր… և հուն.—գլխուղեղ, … գրաֆիա), գլխուղեղի գործունեության հետազոտման մեթոդ՝ հիմնված նյարդային բջիջներում առաջացած էլեկտրական պոտենցիալների գրանցման վրա: Է. կատարվում է հատուկ ապարատով՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆով: Գլխուղեղի տարբեր հատվածներից հոսանքն առբերվում է էլեկտրոդներով, որոնք միացվում են գլխի համապատասխան մասերին: Կեղեվային և ենթակեղևային բաժինների ակտիվությունը հետազոտելիս էլեկտրոդները ամրացվում են մերկացված գլխուղեղին (վիրահատությունների ընթացքում): Է. կիրառում են գլխուղեղի ուռուցքների և ախտաբանական այլ փոփոխությունների տեղադրությունը ճիշտ որոշելու նպատակով: