Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԹԵՐՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԹԵՐՄԻԱ (էլեկտր… և հուն.—ջերմություն), տարբեր նյութերի տաքացման կամ հալման համար ջերմության կիրառում, վերջինս անջատվում է, երբ էլեկտրական հոսանքն անցնում է կարծր, հեղուկ կամ գազանման (էլեկտրական աղեղ) հաղորդիչներով: Կարելի է ստանալ շատ բարձր ջերմաստիճաններ, փոքր ծավալում կենտրոնացնել մեծ հզորություն, տաքացնել շինվածքի մի մասը, մեծ ճշգրտությամբ պահպանել տաքացման տրված ռեժիմը: Էլեկտրատաքացումը կիրառվում է մետաղները հալելու (էլեկտրավառարաններում), դետալների ու կոնստրուկցիաների չանջատվող միացումներ ստանալու (էլեկտրաեռակցում), ջերմային և ջերմաքիմիական մշակման (ինդուկցիոն տաքացում) համար, էներգետիկայում (էլեկտրակաթսաներ), շինարարության մեջ (բետոնի տաքացում), կենցաղային տաքացիչ սարքերում: