Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԼԱՄՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԼԱՄՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1948-ին: Գործարանն արտադրում է ՆՎ-40 տիպի վակուումային (սկսած 1951-ից), Ա-27 տիպի ավտո (1954-ից), լյումինեսցենտայհն (1956-ից), նատրիումային (1973-ից) լամպեր, բյուրեղապակյա լուսացրիչներ, «Հայաստան» և «Նաիրի» ջահեր (1972-ից) ևն: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր տնտ. շրջանները, ինչպես նաև արտասահմանյան 36 երկիր, այդ թվում՝ Ճապոնիա, Ֆրանսիա, Իրան, Իրաք, Հնդկաստան: 1966-ին Է. գ-ի բազայի վրա ստեղծվել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումը: