Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԾԻՆ ՍԱՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԾԻՆ ՍԱՐՔ, էլեկտրաֆոր (էլեկտր…և հուն.կրող), էլեկտրական լիցքի ստացման ցուցադրական սարք: Հայտնագործել է Ա. Վոլտան: Կազմված է Էբոնիտե (վոլտայի փորձերում՝ խեժե) և մեկուսիչ բռնակով մետաղե սկավառակներից: Մետաղե սկավառակը դրվում է մորթիով շփելու հետևանքով բացասական լիցքավորված էբոնիտե սկավառակի վրա: Մետաղի՝ դեպի էբոնիտե սկավառակն ուղղված մակերևույթի վրա մակածվում է դրական, իսկ հակառակ երեսին՝ բացասական լիցք: Տողանցումից հետո մետաղե սկավառակի վրա մնացած դրական լիցքը փոխանցվում է որևէ հաղորդիչի: