Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՂԵՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՂԵՂ, վոլտյան աղեղ, էլեկտրական պարպման տեսակ, ունի մի էլեկտրոդից (ածխե կամ մետաղե) մյուսը ձգվող աղեղատիպ պայծառ թելիկի տեսք. Կարող է առաջանալ ցանկացած գազում: Ջերմաստիճանը թելիկում հասնում է մի քանի հազար աստիճանի, պարպման հոսանքը՝ տասնյակ հազար ամպերի: Է. ա-ի թելիկը կաթոդի ու անոդի մոտ նեղանում է և դրանց մակերևույթին առաջացնում վառ բծեր: Էլեկտրոնների ռմբակոծումից անոդը տաքանում է մինչև գոլորշիացման ջերմաստիճանը (ածխե անոդը՝ մինչև 42000 К 1 մթն ճնշման դեպքում): Կաթոդի տաքացումը և ջերմաէլեկտրոնային էմիսիան պայմանավորված են թելիկում անջատվող ջերմությամբ: Է. ա. կիրառվում է լույսի աղբյուրներում, քիմ. սինթեզում, էլեկտրաեռակցման համար: Բարձր լարման շղթաներում վտանգավոր (վնասակար) երևույթ Է. այն վերացնելու համար կիրառվում են աղեղնամարիչ զանազան սարքեր: