ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԶՏԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԶՏԻՉ, էլեկտրական շղթա, որով միայն որոշակի տիրույթի (թափանցիկության կամ թողունակ տիրույթ) հաճախականությունների փոփոխական հոսանք է անցնում: Է. զ. գծային պասսիվ քառաբևեռ. է, որի աշխատանքի հիմքում ընկած է ինդուկտիվության կոճերի դիմադրության ուղիղ համեմատական և կոնդենսատորների դիմադրության հակադարձ համեմատական կախումը հոսանքի հաճախականությունից: Է. զ-ները լինում են՝ ստորին հաճախականությունների (թափանցիկության տիրույթը՝ 0 վ), վերին հաճախականությունների (թափանցիկության տիրույթը՝ ս. оз), շերտային (թափանցիկության տիրույթը՝ ս. վ) և փակոցային (ռեժեկտորային, անթափանցիկության տիրույթը՝ ս.վ): Է. զ-ները լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, կապի բնագավառում:
Բ. Կարապետյան
