Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ, էլեկտրամագնիսական դաշտի նյութական աղբյուր: Էլեկտրոնի և պրոտոնի հայտնագործումն ապացուցեց, որ Է. լ. տարրական մասնիկների ներքին հատկությունն է: Էլեկտրական բոլոր երևույթները պայմանավորված են Է. լ-երի գոյությամբ, շարժումով և փոխազդեցությամբ: Մասնավորապես, էլեկտրաստատիկ վանման կամ ձգողության երևույթների բնույթը բացատրվում է երկու տիպի (դրական և բացասական) լիցքերի գոյության փաստով: Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում (տես Կուլոնի օրենք): Է. լ. ընդհատ Է. յուրաքանչյուր մարմնի լիցքը (մարմինը կազմող տարրական մասնիկների դրական և բացասական լիցքերի հանրահաշվական գումարը) հավասար է տարրական էլեկտրական լիցքի բազմապատիկին: Է. լ-ի մեծությունը չափվում է CGSE համակարգի (տես էլեկտրական և մագնիսական միավորների համակարգեր) միավորով կամ կուլոնով: