Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՌԵԱԿՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՌԵԱԿՏՈՐ, ինդուկտիվության կոճ, ծառայում է կարճ միացման հոսանքի ուժը սահմանափակելու և հզոր էլեկտրական ցանցերի սնող կողմում էլեկտրական լարման տրված մակարդակը պահպանելու համար: Քանի որ Է. ռ-ի ինդուկտիվ դիմադրությունը զգալի չափով փոքր է բեռնվածքի ինդուկտիվ դիմադրությունից, շղթայում հոսանքի աղբյուրի և բեռնվածքի միջև հաջորդաբար միացված Է. ռ. գրեթե չի ազդում շղթայի հոսանքի ուժի վրա: Էլեկտրահաղորդման գծերում կարճ միացման դեպքում Է. ռ. սահմանափակում է կարճ միացման հոսանքի ուժը: Է. ռ. կիրառվում է 6-35 կվ լարման էլեկտրական ցանցերում: