Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՕՁԱՁՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՕՁԱՁՈՒԿ (Electrophorus eiectricus), ծածանակերպերի կարգի Electrophoridae ընտանիքի ձուկ: Մարմինը օձանման է, առանց թեփուկների, երկարությունը՝ 1—1,5 մ, քաշը՝ մինչև 20 կգ: Անալ անցքը գտնվում է կոկորդի վրա: Մարմնի կողքերին ունի էլեկտրական օրգաններ: Մեջքային և փորային լողակները բացակայում են: Է. օ. տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի քաղցրահամ ջրերում: Սնվում է մանր ձկներով: Միսն օգտագործվում է որպես սնունդ: