Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, էլեկտրաէներգետիկայի բնագավառ: Զբաղվում է էլեկտրաէներգիայի հադորդմամբ և բաշխմամբ: Է-ի խնդիրներն են բեռնվածքների հաշվարկը, համակարգերի մշակումը, ենթակայանների թվի և հզորության ընտրությունը, էլեկտրացանցերի նախագծումը, նրանց թողունակությունը բարձրացնող եղանակների մշակումը, ինչպես նաև էլեկտրացանցերի պաշտպանությունը, սպառողներին անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիայով ապահովելու հուսալիության և կայունության բարձրացումը: Է. իրականացվում է էներգահամակարգերից: