Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ (ԷՄՈՒ), հաստատուն հոսանքի անկախ գրգռման գեներատոր, որի մուտքի հզորության աննշան փոփոխությունն առաջ է բերում ելքի հզորության մեծ փոփոխություն: Այն հաճախ անվանում են լայնական դաշտի գեներատոր (նկ.): ԷՄՈՒ-ի կոլեկտորն ունի երկու զույգ խոզանակներ, որոնցից մեկը (B 1) տեղադրված է մեքենայի հորիզոնական (լայնական) առանցքի վրա և կարճ է միացված, իսկ մյուսը (B 2)՝ ուղղաձիգ (երկայնական) առանցքի վրա և միացված է սպառիչին: Ստատորն ունի երկուսից չորս կառավարման (գրգռման) փաթույթ՝ W կ, որոնցից մեկը՝ W կ 1-ը, սնվում է հաստատուն հոսանքի փոքր հզորության աղբյուրից, իսկ մյուսները օգտագործվում են զանազան հետադարձ կապերի համար: Ստատորի W կոմպենսացիոն փաթույթը ծառայում է խարսխի ռեակցիան կոմպենսացնելու համար: W կ 1 փաթույթով անցնող I մ մուտքի հոսանքը ստեղծում է Փ 1 մագնիսական հոսքը և խարսխի փաթույթում ինդուկցում E 1 էլշու: Քանի որ B 1 խոզանակները կարճ են միացնում այդ փաթույթը, նրա միջով անցնում է I կ մեծ հոսանք, որի շնորհիվ ստեղծվում է Փ 2 լայնական մագնիսական մեծ հոսք: Վերջինս խարսխի փաթույթում ինդուկցում է Е 2 էլշու և խոզանակների միջև առաջանում է Սե ելքի լարում: ԷՄՈՒ-ի ելքի և մուտքի հզորությունների հարաբերությունը կոչվում է ուժեղացման գործակից՝ K ու Р ե Р մ, որը կարող է հասնել 5000-10000-ի: K ու ն ուղիղ համեմատական է խարսխի պտտման արագության չորրորդ աստիճանին և հակադարձ համեմատական՝ մեքենայի էլեկտրական և մագնիսական ներքին շղթաների դիմադրությունների արտադրյալին: ՍՍՀՄ-ում արտադրվում են 0,5-ից 25 կվտ հզորության ԷՄՈՒ-ներ: ԷՄՈՒ-ն օգտագործվում է ավտոմատ կառավարման համակարգերում՝ գլխավորապես մետաղապատ հաստոցների, դոմնային և հանքահորային ամբարձիչների, գլոցման հաստոնների էլեկտրահաղորդակի սխեմաներում:

Ռ. Մկրտչյան