Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, էլեկտրական էներգիայով գործող երաժշտական գործիքներ: Բուն Է-ում ձայնային տատանումները ստեղծվում են էլեկտրոնային լամպերով, էլեկտրականությամբ գրգռված կամերտոններով կամ էլեկտրամեքենայական գեներատորներով: Ձայնահան սարքերով Է-ում տատանումներն ստացվում են հարվածվող կամ կսմիթվող լարերից, օդհունչ լեզվակներից են. այդ տատանումներն այնուհետև ընկալվում են էլեկտրական ձայնահաններով, ուժեղացվում բարձրախոսներով: Է. ունեն յուրահատուկ տեմբր, կարող են նմանակել նաև լարային, փողային և այլ գործիքների տեմբրեր: Ձայնահան սարքերով Է-ում ռեզիստրները փոփոխում են հիմնական տեմբրը: Երաժիշտ կատարողը Է. նվագում է ինչպես սովորական նվագարանները: Է. լինում են բազմաձայն (մանուալների, ոտնակների, ռեգիստրների սովորական համակարգով երգեհոններ, ձայնահան սարքերով դաշնամուրներ, ֆիսհարմոն) և միաձայն (սովորաբար մանուալ-լարառիչ համակարգով):