ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺ ՈՒԺ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺ ՈՒԺ (էլշու), ֆիզիկական մեծություն, բնութագրվում է հաղորդիչ փակ կոնտուրով միավոր լիցքի տեղափոխման համար կողմնակի ուժերի (ոչ էլեկտրական բնույթի ուժեր) կատարած աշխատանքով: Նշանակվում է 8: Հավասար է էլեկտրական շղթայի արտաքին և ներքին տեղամասերի լարման անկումների հանրահաշվական գումարին: Է. ու-ի առաջացման հիմքում ընկած է էներգիայի փոխակերպման (մեխանիկական, քիմ., ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի) երևույթը: Գործնականում հոսանքի աղբյուրի ու որոշվում է բաց շղթայի ծայրերի պոտենցիալների տարբերությամբ և չափվում է վերջինիս միավորներով:
Գրկ. Тамм И. Е., Основы теория электричества, 9 изд., испр., М., 1976.
