ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐԱՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ունակություն, հաղորդիչի կամ հաղորդիչների համակարգի էլեկտրական բնութագիր, հաղորդիչի՝ էլեկտրական լիցք կուտակելու ունակությունը: Առանձնացված (այլ հաղորդիչներից հեռու գտնվող) հաղորդիչի Է. է կոչվում այն մեծությունը (C), որը հավասար է հաղորդիչի լիցքի (q) և էլեկտրական պոտենցիալի (հարաբերությանը: Երկու հաղորդիչների փոխադարձ Է. է կոչվում այն մեծությունը, որը հավասար է մի հաղորդիչից մյուսին փոխանցված էլեկտրական լիցքի և հաղորդիչների պոտենցիալների տարբերության փոփոխության հարաբերությանը: Վակուումում գտնվող առանձնացված հաղորդիչ գնդի Է. թվապես հավասար է իր շառավղին: Հաղորդիչների Է. կախված է դրանց ձևից, չափերից, փոխդասավորությունից և միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունից: Միավորների միջազգային համակարգում Է. չափվում է ֆարադով, իսկ գաուսյան համակարգում՝ սմ-ով: Ստորև բերվում են որոշ հաղորդիչների և դրանց պարզագույն համակարգերի Է-յան հաշվման բանաձևերը (Միավորների միջազգային համակարգում):
Գրկ. Тамм И. Е., ОСНОВЫ теории электричества, 9 изд., испр., М., 1976.
Վ. Բարեղամյան
