ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՉԱՓ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵԿՏՐԱՉԱՓ, պոտենցիալների փոքր տարբերությունների, ոչ մեծ լիցքերի և թույլ հոսանքների չափման սարք: Էլեկտրացույցի կատարելագործված տեսակն է: Հիմնականում տարածված են կվադրանտային (անկյունաչափային), լարային և լամպային Է-երը: Կիրառվում է Է-ի միացման 2 եղանակ՝ հետերոստատիկ (լարման օժանդակ աղբյուրով) և իդիոստատիկ (առանց օժանդակ լարման):
