Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԻՆԴՈՒԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԻՆԴՈՒԿՑԻԱ, հաստատուն էլեկտրական դաշտի ազդեցությամբ հաղորդիչներում կամ դիէլեկտրիկներում էլեկտրական լիցքի մակածման երևույթը: Արտաքին էլեկտրական դաշտում գտնվող հաղորդիչում էլեկտրոնները տեղափոխվում են այնքան, մինչև արտաքին դաշտը և լիցքի վերաբաշխման հետևանքով հաղորդիչի ներսում ստեղծված էլեկտրական դաշտը չեզոքացնում են միմյանց: Արդյունքում ամբողջապես չեզոք հաղորդիչի մակերևույթի առանձին տիրույթներում առաջանում են մեծությամբ հավասար, հակառակ նշանի լիցքեր: Է. ի. դիէլեկտրիկում կապված է բևեռացման պրոցեսի հետ (տես Բևեռացում դիէլեկտրիկների):