Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՍՏՐԻԿՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՍՏՐԻԿՑԻԱ (էլեկտր… և լատ. strictio—սեղմում), էլեկտրական դաշտի ազդեցությամբ պինդ, հեղուկ կամ գազային դիէլեկտրիկի էլեկտրոններին իոնների շեղումը, որը հանգեցնում է դիէլեկտրիկի չափերի փոփոխությանը՝ դեֆորմացիային: Է. կախված չի դաշտի ուղղությունից: Դեֆորմացիայի մեծությունը համեմատական է դաշտի լարվածության քառակուսուն և պինդ դիէլեկտրիկներում խիստ փոքր է: Այսպես, 104 վ մ կարգի լարվածության դեպքում ապակու դեֆորմացիան չի անցնում 10 A մ-ից: Համեմատականության անկախ գործակիցները (դրանց թիվը կարող է հասնել 21-ի) դեֆորմացիայի և լարվածության քառակուսու միջև որոշվում են փորձով կամ թենզորական հաշվի մեթոդներով Է. հաճախ շփոթում են պիեզոէլեկտրական հակադարձ էֆեկտի (տես Պիեզոէլեկտրականություն) հետ, որը հատուկ է սիմետրիայի առանցք ունեցող բյուրեղային կազմություններին և անհամեմատ ավելի ուժեղ է: Է. կիրառվում է էլեկտրաձայնային և չափիչ սարքերում, ինչպես նաև հիդրոձայնագիտության մեջ՝ ուլտրաձայնի գրգռման համար:

Ռ. Ղազարյան