Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍԱՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍԱՐՔ, էլեկտրատեխնիկական սարք, որի աշխատանքի համար անհրաժեշտ են բարձր վակուում կամ որևէ գազի (կամ գազերի խառնուրդի) մթնոլորտ՝ որոշակի ճնշման դեպքում: Բաղկացած է ապակե, մետաղե, մետաղ-ապակե կամ մետաղակերամիկական բալոնից, բալոնում զետեղված էլեկտրոդների համակարգից և էլեկտրոդներն արտաքին էլեկտրական շղթաների հետ միացնող ելուստներից: Է. ս-երը լինում են չպարպվող, էլեկտրական հոսանքն անցնում է վակուումում կամ նոսր գազում տեղավորված կոշտ հաղորդիչով (լուսավորման լամպ, բարետեր, վակուումային ջերմատարրեր ևն), էլեկտրոնային, գազապարպման: Այն Է. ս-երը, որոնցում գազի ճնշումը 10-6 տորից ցածր է, և էլեկտրոնները շարժվում են առանց գազի մոլեկուլների հետ բախվելու, կոչվում են էլեկտրոնային Է. ս-եր: Էլեկտրոնային Է. սեր են էլեկտրոնային լամպերը (դիոդ, տրիոդ, պենտոդ, մագնետրոն, կլիստրոն, մեխանատրոն ևն), էլեկտրոնաճառագայթային խողովակները (հաղորդող հեռուստատեսային խողովակ, ընդունող հեռուստատեսային խողովակ կամ կինեսկոպ օսցիլոգրաֆիկ խողովակ էլեկտրոնային մանրադիտակ, պատկերի էլեկտրոնային փոխակերպիչ, էլեկտրոնաճառագայթային փոխանջատիչ, ռենտգենյան խողովակ ևն), էլեկտրավակուումային ֆոտոէլեմենտները, ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչները ևն: Իոնային Է. ս-ում գազի ճնշումը համեմատաբար բարձր է, էլեկտրոնների ու գազի մոլեկուլների բախման հետևանքով առաջացող իոններն էապես ազդում են սարքի ներսում ընթացող էլեկտրական երևույթների վրա: Իոնային Է. ս-երի բալոնից օդը հեռացվում է, փոխարենը լցվում անհրաժեշտ գազ կամ գազերի խառնուրդ (սնդիկի գոլորշիներ, ջրածին, հելիում ևն): Իոնային Է. ս-երի մեծ մասի համար գազի ճնշումը բալոնում լինում է 10-3-10 տոր: Սակայն գերբարձր ճնշման գազապարպման լույսի աղբյուրներում այն կարող է հասնել 100 մթն (7,6-104 տոր): Իոնային Է. սեր են լույսի գազապարպման աղբյուրները, այդ թվում լյումինեսցենտային ըսմպերը, իգնիտրոնսերը, գազատրոնները, տիրատրոնները, ստաբիլիտրոնները, իոնային պարպիչները, տարրական մասնիկների հաշվիչները (տես Դետեկտորներ տարրական մասնիկների), իոնացման խցիկը, զանգվածա-սպեկտրաչափական խցիկները ևն: Բարձր արագության (մինչև 104 հց իոնային և 1011 հց էլեկտրոնային սարքերում) և կառավարման աննշան հզորությունների շնորհիվ Է. ս-երը լայնորեն կիրառվում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական և օպտիկական ազդանշանների ձևափոխման և այլ նպատակների համար:

Գրկ. Дулин В. Н., Электронные приборы, 2 изд., перераб., М ., 1969.

Գ. Պողոսյան