ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ, գիտություն՝ գործնական նպատակներով էլեկտրական էներգիայի օգտագործման եղանակների մասին, տեխնիկայի բնագավառ, որն իրագործում է էյեկտրականության կիրառումը ժողովրդական տնտեսության մեջ, ռազմական գործում, կենցաղում: Է-ի հսկայական նշանակությունը բացատրվում է էներգիայի մյուս տեսակների նկատմամբ էլեկտրական էներգիայի առավելություններով՝ էլեկտրահաղորդման գծով էլեկտրական էներգիայի հաղորդման և էլեկտրական ցանցերի միջոցով սպառողների միջև այդ էներգիայի բաշխման պարզությամբ, էլեկտրական էներգիան էներգիայի այլ տեսակների (մեխանիկական, լուսային, ջերմային, քիմ. ևն) փոխակերպելու հեշտությամբ, էլեկտրական մեքենաներից, ապարատներից ու սարքերից օգտվելու պարզությամբ, արտադրության ավտոմատացման դեպքում հարմարավետությամբ՝ վերահսկման ու կառավարման էլեկտրական մեթոդների ճշտության և զգայունության շնորհիվ:
