ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման, վերափոխման և սպառման համար թողարկում է տուրբա և հիդրոգեներատորներ, էլեկտրամեքենաներ, հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ, ուժային տրանսֆորմատորներ: Արտադրանքի անվանացանկն անցնում է 300 hq-ից, իսկ յուրատիպ սարքերի թիվը՝ 35-40 մլն-ից: ՍՍՀՄ Է. ա. ներառում է 20 խոշոր ճյուղ և 20 ենթաճյուղ: Թողարկվող արտադրանքի հիմնական սպառողներն են էլեկտրակայանները, էլեկտրահաղորդման ցանցերը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը: ՍՍՀՄ Է. ա-յան առաջընթացը կապված է ԳՈԷԼՌՈ-ի պլանի իրականացման հետ: Ետպատերազմյան շրջանում Է. ա. աճեց քանակապես և որակապես՝ լուծելով ժողտնտեսության համալիր էլեկտրիֆիկացման խնդիրը: Տուրբինների գեներատորների գումարային հզորությունը 1950-75-ին աճեց 19,0, ուժային տրանսֆորմատորներինը՝ 13,4, փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներինը՝ 2,8 (100 կվտ-ից բարձր հզորությամբ) և 8,3 (0,25-ից մինչև 100 կվտ հզորությամբ), մագիստրալային էլեկտրաքարշերինը՝ 8,9 անգամ: Է. ա. մեծ առաջընթաց է ապրել նաև ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում: Կապիտալիստական երկրներից Է. ա-յան զարգացման բարձր մակարդակ ունեն ԱՄՆ, Անգլիան, ԳՖՀ, Ճապոնիան, Իտալիան: Հայաստանում Է. ա-յան զարգացումը սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո, հատկապես ետպատերազմյան շրջանում: 1940—50-ին շարք մտան Վ. Ի. Լենինի անվ. «Հայէլեկտրագործարան»ը, Երևանի կաբելի, էլեկտրատեխնիկական, 1950-60-ին էլեկտրալամպերի, լուսատեխնիկական, «էլեկտրաշարժիչ», էլեկտրաապարատների, Լենինականի էլեկտրատեխնիկական, էջմիածնի «Պլաստմասսա», Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի, Լենինականի և Գորիսի միկրոէլեկտրաշարժիչների գործարանները: 1960-75-ին էլեկտրատեխնիկական գործարաններ կառուցվեցին նաև Կիրովականում, Արթիկում, Կամոյում, Մարալիկում, Ղափանում, Սիսիանում, Մարտունիում ևն: 1975-ին գործում էր Է. ա-յան 28 գործարան և մասնաճյուղ: 1950-75-ին արտադրության ծավալն աճել է 45,2 անգամ: ՀՍՍՀ Է. ա. արտադրության ծավալով ՍՍՀՄ-ում երրորդն է, Անդրկովկասում` առաջինը: ՀՍՍՀ Է. ա-ում 1975-ին արտադրվել է հանրապետության արդ. արտադրանքի 10,6, մեքենաշինության 42,8 ը: Թողարկվող արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում, առաքվում արտասահմանյան 70 երկիր (Ճապոնիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, ԳԴՀ, Թուրքիա ևն): Գ.Կարապետյան
