Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ, Երևանի, ՍՍՀՄ՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1940-ին: Ունի ձուլման, մամլման, մեխանիկական, հավաքման, փաթաթման արտադրամասեր: Թողարկում է ԱՕԼ 2 ե 4 Ա տեսակի շուրջ 2 հզ. անուն էլեկտրաշարժիչ, «Մասիս» և «Սոյուզ-15» մակնիշի առաստաղային էլեկտրահովհար: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր տնտ. շրջանները և արտասահմանյան մոտ 80 երկիր: 1969-ին Է. գ-ի բազայի վրա կազմավորվել է «Հայէլեկտրաշարժիչ» արտադրական-տեխնիկական միավորումը: