ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇ
ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇ, քարշային էլեկտրաշարժիչներով Լոկոմոտիվ: Քարշային շարժիչներն էներգիա ստանում են կոնտակտային ցանցից: Կան հաստատուն և փոփոխական հոսանքի Է-եր: Բաղկացած է մեխանիկական մասից (թափք, սայլակներ), էլեկտրական (քարշային շարժիչներ, գեներատորներ, կոմպրեսորներ, օդափոխիչներ, կուտակիչային մարտկոց, էլեկտրական ապարատներ) և պնևմատիկ (սեղմված օդի պահեստավորման ռեզերվուարներ, խողովակաշար, ինքնարգելակման հարմարանքներ, էլեկտրական ապարատների պնևմատիկ հաղորդակներ) սարքավորումներից: Ըստ աշխատանքի բնույթի լինում է մարդատար, ապրանքատար ս ապրանքա-մարդատար: Մյուս լոկոմոտիվների համեմատությամբ Է. աչքի է ընկնում կառավարման պարզությամբ: Հզորությունը մեծացնելու համար կարելի է միավորել մի քանի Է-եր, որոնց կառավարումն իրականացվում է առաջինի խցիկից: Առաջին Է. կառուցվել է 1895-ին, ԱՄՆ-ում: ՍՍՀՄ-ում առաջին անգամ օգտագործվել է 1926-ին, շահագործումն սկսվել է 1933-ին: Մարդատար Է-երի արագությունը 200 կմ/ժ և ավելի է, իսկ ապրանքատարներինը՝ 110—120 կմ/ժ: Է-ի օ. գ. գ-ն 86-87 է: ՀԱՍՀ-ում Է-ի շահագործումը սկսվել է 1953-ին՝ Սանահին—Լենինական ուղեմասի էլեկտրիֆիկացումից հետո: Օգտագործվում են ժամանակակից հզոր, 6 և 8 անվազույգով Է-եր, հիմնականում մարդատար և ապրանքատար գնացքների տեղափոխման համար:
Գրկ. Сидоров Н.И., Как устроен и работает электровоз, 3 изд., перераб. и доп., 1974.
