Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՕՊՏԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՕՊՏԻԿԱ, ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է էլեկտրական դաշտի ազդեցությունը նյութի օպտիկական հատկությունների վրա: Է-ի հիմնական երեվույթներն են. 1. Շտարկի երևույթը՝ ուժեղ էլեկտրական դաշտում գտնվող նյութի առաքած սպեկտրային գծերի տրոհումը, 2. Քերի երևույթը՝ լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթի ուղղությանն ուղղահայաց էլեկտրական դաշտում տեղադրված նյութում, 3. էլեկտրաօպտիկական երևույթները կոլոիդներում՝ օպտիկական անիզոտրոպության առաջացումը էլեկտրական դաշտում գտնվող կոլոիդ լուծույթներում: Օպտիկական անիզոտրոպության բնույթը պայմանավորված է ճառագայթների երևբեկման, դիքրոիզմի, լույսի անիզոտրոպ ցրման (անիզոտրոպության ամենացայտուն դրսևորումը) երևույթներով:

Գրկ. Волькенштейн М.В., Молекулярная оптика, М.Л., 1951 Поль Р. В., Оптика и атомная физика, пер. с нем., М., 1966.