ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՕՍՄՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵԿՏՐԱՕՍՄՈՍ (էլեկտր… և օսմոս), արտաքին հաստատուն էլեկտրական դաշտի ազդեցությամբ մազանոթների, ծակոտկեն միջնորմների, թաղանթների միջով հեղուկի (կամ գազի) տեղաշարժ դեպի էլեկտրոդ: Է. հետևանք է անշարժ պինդ ֆազի և շարժվող հեղուկի (գազի) շփման մակերևույթին առաջացող կրկնակի էլեկտրական շերտի, որի պատճառով շարժվող և անշարժ ֆազերը լիցքավորվում են տարբեր նշանով: Է. կիրառում են դիսպերս համակարգերը բաժանելու, գլիցերինը, դոնդողանյութը, ջուրը և այլ նյութեր մաքրելու նպատակով, նաև՝ բժշկության, կենսաբանության մեջ և կաշվի դաբաղման գործում:
