Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՖՈՐԵԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՖՈՐԵԶ (էլեկտր… Ա հուն.—տեղափոխում), արտաքին հաստատուն էլեկտրական դաշտի ազդեցությամբ հեղուկում (կամ գազում) պինդ նյութի դիսպերսված մասնիկների տեղաշարժ դեպի էլեկտրոդ: Է. հետևանք է իրար նկատմամբ տեղաշարժվող երկու ֆազերի (պինդ-հեղուկ, պինդ-գազ) շփման մակերևույթին առաջացող կրկնակի էլեկտրական շերտի, որի պատճառով պինդ և հեղուկ (գազ) ֆազերը լիցքավորվում են տարբեր նշանով: Է. կիրառում են դիսպերս համակարգերը (հատկապես կոլոիդ լուծույթները) հետազոտելու և բաժանելու, կավերը մաքրելու, լատեքսից կաուչուկը ու ներկերից խոնավությունը անջատելու, իոնների շառավիղը և լիցքը որոշելու համար և այլ նպատակներով: