Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԵՏ (անգլ. electret), բևեռացած դիէլեկտրիկ. ստացվում է տեսակարար մեծ դիմադրություն ունեցող մոմատիպ նյութերից: Ունի հաստատուն էլեկտրական մոմենտ: Էլեկտրական դաշտում Է-ները դասավորվում են ուժագծերի ուղղությամբ: Առանձին մասերի բաժանված Է. պահպանում է իր հատկությունները (հաստատուն մագնիսի նման): Կիրառվում է էլեկտրոնային, էլեկտրաչափիչ սարքերում, հեռախոսային ապարատներում: