ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ ԱՏՈՄԻ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ ԱՏՈՄԻ, ուղեծրային շարժման քանակի որոշակի մոմենտով և էներգիայով էլեկտրոնների համախումբը ատոմում: Պաուլիի սկզբունքի համաձայն, քվանտային յուրաքանչյուր վիճակում կարող է գտնվել ոչ ավելի, քան մեկ էլեկտրոն: Ատոմում էլեկտրոնի վիճակը որոշվում է ո (գլխավոր), 1 (ուղեծրային), m (մագնիսական) և ms (սպինային) քվանտային թվերով: Թաղանթում կարող է գտնվել 2(21 1) էլեկտրոն, քանի որ տրված 1-ի դեպքում m-ը ընդունում է (21 1), իսկ ms-ը՝ 2 արժեքներ: Այդ պատճառով s թաղանթում (1 0) կարող է լինել 2, p-ում (1 1)՝ 6, d-ում (1 2)՝ 10, ք-ում (1 3)՝ 14 էլեկտրոն ևն: Տրված ո-ի դեպքում 1-ը կարող է ունենալ 0, 1, 2 …, ո—1 արժեքներ: Որոշակի ո-ով էլեկտրոնները կազմում են շերտ, որը պարունակում է 2 ո 2 էլեկտրոն: Էլեկտրոնների դասավորությունը ըստ ո և 1 քվանտային թվերով որոշվող վիճակների, կոչվում է կոնֆիգուրացիա (փոխդասավորություն): Օրինակ՝ հիմնական վիճակում գտնվող թթվածնի ատոմի կոնֆիգուրացիան 1 s 22 s 22 p 6 է: Երբեմն ատոմի էլեկտրոնային թաղանթ ասելով հասկացվում է էլեկտրոնների ողջ համախումբը միջուկի շուրջը:
Է. Չուբարյան
