Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆ-ՎՈԼՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՆ-ՎՈԼՏ, էներգիայի արտահամակարգային միավոր, կիրառվում է հիմնականում ատոմային և միջուկային ֆիզիկայում: Նշանակվում է Էվ: 1 էվ-ը հավասար է այն էներգիային, որ ձեռք է բերում տարրական էլեկտրական լիցք (էլեկտրոնի լիցքին հավասար) ունեցող մասնիկը՝ 1 վ պոտենցիալների տարբերությամբ կետերի միջև տեղափոխվելիս: 1 էվ 1,60219 . 10-19 ջ: Օգտագործվում են նաև էվ-ի բազմապատիկ միավորները՝ 1 կէվ 103 Էվ, 1 Մէվ 106 Էվ, 1 Գէվ(կամ Բէվ) 109 էվ: Ժամանակակից արագացուցիչներում մասնիկների էներգիան հիմնականում չափվում է Գէվ-ով: