Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՒՄ, (հուն.—սաթ, նկատի ունենալով գույնը), միներալ, բնածին ոսկու արծաթով հարուստ տարբերակը: Արծաթի պարունակությունը տատանվում է 25-75 ի սահմաններում: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է, կարծրությունը՝ 2-3, խտությունը՝ 12000—15000 կգ/մ³, գույնը՝ ոսկե դեղինից մինչև արծաթավուն սպիտակ: Հանդիպում է հազվադեպ ոսկու (այդ թվում նաև ՀՍՍՀ) հանքավայրերում, սովորաբար հանքաքարում՝ ցրված մանր դենդրիտների և թիթեղիկների ձևով: Կորզվում է ոսկու մյուս տարբերակների և միացությունների հետ: