ՀՍՀ/ԷԼԵՄԻԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԼԵՄԻԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (U. Գևորգ) և վարժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
