Jump to content

ՀՍՀ/ԷԼԻՊՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԻՊՍ, Էլիփս (հուն.—թերի, զեղչված), երկրորդ կարգի կոր. առաջանում է շրջանային կոնը հարթությամբ հատելիս, երբ վերջինս հատում է կոնի մի խոռոչի բոլոր ծնիչները (նկ. 1): Է. սահմանվում է նաև որպես հարթության այն կետերի բազմություն, որոնցից յուրաքանչյուրի հեռավորությունների գումարը երկու որոշակի (F 1 և F 2) կետերից (Է-ի կիզակետեր) հաստատուն է: Եթե կոորդինատների համակարգն ընտրվի այնպես, ինչպես նկ. 2-ում (OF 1 OF 2°C),

Է-ի մեծ և փոքր կիսառանցքներ են կոչվում համապատասխանաբար а ОА, b Օ C-ն: Է. շրջանագծի է վերածվում a b դեպքում: Է-ի էքսցենտրիսիաետ է կոչվում е с а մեծությունը, որը փոքր է մեկից: Տես նաև Կոնական հատույթներ: