Jump to content

ՀՍՀ/ԷԼԼԻՆԳՏՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԼԻՆԳՏՈՆ (Ellington) Էդուարդ Քենեդի (մականունը՝ Դյուկ, 1899-1974), ամերիկացի դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, նվագախմբային ջազի հիմնադիր: 1918-ին կազմակերպել է «Վաշինգտոնբանդ» ջազային նվագախումբը: Հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում (1933—39, 1971-ին՝ ՍՍՀՄ-ում): 2000-ից ավելի ստեղծագործությունների՝ ջազային պիեսների («Քարավան», «ինդիգո», «Սաթե տիկնիկը», «Հառլեմ», «Սև կարապ» ևն), գործիքավորման նոր կոմբինացիաների և նեգրական բլյուզի հիման վրա ստեղծված մեծածավալ գործերի («Շեքսպիրիանա», «Ամենագեղեցիկ աֆրիկուհին» ևն), երգերի, կինոնկարների և ներկայացումների երաժշտության հեղինակ է:

Մ. Վարդազարյան